Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողոմոն Քոչարյանը ցանկանում է տուն գնալ, բժիշկը թույլ չի տալիս

Հասարակություն
soxomon

Ցմահ ազատազրկումից երկու օր առաջ արձակված Սողոմոն Քոչարյանը ցանկանում է տուն գնալ: «Չենք կարող տեղաշարժել, չգիտենք` ինչ անենք, բժիշկը չի թողնում»,- «Ա1+»-ին ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը: Մոր խոսքերով՝ որդու առողջական վիճակը չի փոխվել, ներարկումներից հետո 5-10 րոպե քնում է, հետո նորից ցավերը սկսվում են: «Գոնե լավ է, ականջը լսեց, որ ազատության մեջ է»,- արցունքները զսպելով՝ ասում է մայրը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սողոմոն Քոչարյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատվել էր պատժի հետագա կրումից՝ նրա մոտ հայտնաբերվել էին այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի էին:Նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը ազատազրկման էր դատապարտվել իրանահպատակ ադրբեջանցուն սպանելու համար եւ 20 տարի գտնվել էր անազատության մեջ: Արդեն ազատության մեջ Սողոմոն Քոչարյանը մեկ ցանկություն ունի՝ վերականգնել առողջությունը եւ ծառայել հայրենիքին: