Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավայրի խցերում հայտնաբերվել են մի շարք արգելված իրեր

Հասարակություն
bant

Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել: Տեղեկացնում ենք, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին