Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով. ԷկոԼուր

Հասարակություն
Th_Sevan

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով: Հիշեցնենք, որ ԷկոԼուրն ահազանգ էր ստացել ականատեսներից, որ հոկտեմբերին`  2 օրվա ընթացքում, իրենց աչքի առաջ լիճն իջել է: ԷկոԼուրը դիմեց ՀՀ ՏԿԱԻՆ-ի «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել Սևանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները 2015 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերի առաջին կեսին: ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մելքոնյանի պատասխանից երեւում է, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը եղել է 1900.34 մ եւ մինչեւ հոկտեմբերի 19-ը աստիճանաբար իջել է` կազմելով 1900.24մ: namak1 Հիշեցնենք նաև, որ Հոկտեմբերի 17-ին էկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց՝ ինչպես է Արփա-Սևան թունելից ջուրը հոսում Եղեգիս գետ, որի վրա գործում է փոքր ՀԷԿ-երի կասկադ: Մանրամասներն՝ այստեղ