Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան պետք է ներողություն խնդրի ՀՀ-ից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fc9c27e59723929df42efd8eb18514e2

Թուրքիան պետք է ներողություն խնդրի, որ իր երկու մարտական  ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը: ԱԺ-ում այսօր ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի իննին ՀՀ սահմանը հատած թուրքական ուղղաթիռներին: Նա նշեց, որ ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը բարձրացրել է այս հարցը, իսկ անձամբ Թեւան Պողոսյանը չի հասցրել նիստի ժամանակ հնչեցնել այդ հարցը եւ, իր խոսքերով, իր սպորտային կարողություններն օգտագործելով, վազել է նիստը նախագահողի հետեւից ու խոսել նրա հետ. «ՆԱՏՕ-ում խոստացել են ուսումնասիրել հարցը եւ ընթացք տալ»: Իսկ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր կողմից ավելացրեց, որ Անկարայից պատասխան էր ստացվել, թե ՀՀ սահմանը հատելու պատճառը եղել են եղանակային վատ պայմանները. «Սակայն հարցը մտահոգիչ է, պետք է սրան հստակ պարզաբանումներ տրվեն: Իրավիճակը սրելու կարիք չկա, մենք պետք է բարձրացնենք մեր զգոնությունը, մեր սահմանները պետք է կարողանանք արդյունավետ պաշտպանել: Մեր հակաօդային  ուժերը կարող են դիմակայել յուրաքանչյուր հարձակման, եթե դրա կարիքը լինի»: