Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հազար ներողություն, բայց Սերժ Սարգսյանը տապալեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
rob2

Հայաստան- Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի մանրամասները մոտ ապագայում ևս հայտնի չեն  դառնա հանրությանը: «Արտգործնախարարության ներկայացրած փաստաթղթում ասվում էր, որ  բոլոր այն պայմանգրի նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են համապատասխան համաձայնություն` բանակցային կողմերի միջև, դասվում են ծառայողական գաղտնիքի ցանկին»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Միավորումը ԱԳՆ-ի դեմ հայց է ներկայացրել` փաստաթուղթը հրապարակելու պահանջով։ Բայց այն երեկվանից սկսած արդեն չի կարող հրապարակվել, քանի որ  համաձայնագրի հիմքով սկսվում են նոր բանակցություններ։ Եվրոպական հանձնաժողովը  հոկտեմբերի 12-ին հայտարարել է  Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման մասին։    Ուստի դիմումատուն որոշել է փոխել  հայցապահանջի հիմքը` կոնկրետ ներկայացնելով  Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի հրապարակման պահանջ։ «Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրն ընդհանրապես չի կարող բանակցային առարկա լինել, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին և մենք իրավունք չունենք այլևս նման համաձայնագրեր ստորագրելու» ,- ասում է նա: Արտգործնախարարության ներկայացուցիչը պնդում է, որ այդ էլ չի կարող հրապարակվել, քանի որ  չկա  համաձայնություն ԵՄ-ի և Հայաստանի միջև։ «Արտգործնախարարությունը որևէ ապացույց չներկայացրեց, որ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի վերաբերյալ կա համաձայնություն` ԵՄ-ի ու Հայաստանի միջև, որ այն պետք է գաղտնի մնա»:   Դանիել Իոաննիսյանին զարմացնում է նաեւ  Արտաքին գործերի նախարարության այն պնդումը, թե համաձայանագրի հրապարակումը կարող է պետության հակառակորդների կողմից օգտագործվել` ի վնաս բանակցային գործընթացի և դրա ստորագրման.   «Հազար ներողություն, բայց Համաձայնագրի ստորագրմանը վնասեց Սերժ Սարգսյանը` սեպտեմբերի երեքի հայտարարությամբ, ո'չ Ադրբեջանը, ո'չ Իլհամ Ալիեվը, ո'չ Թուրքիան, այլ հենց Սերժ Սարգսյանը տապալեց այն»,- հավելում է նա:   Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի մեկին։