Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լյուքսեմբուրգի թիմին տեղափոխող ավտոբուսի վարորդը շփոթել է ուղին

Սպորտ
sport-hajastan-ljuksenmurg

Ֆուտբոլի Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լյուքսեմբուրգ հանդիպումը սկսվել է 40 րոպե ուշացումով: Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հյուրերին տեղափոխող ավտոբուսի վարորդը սկզբում սխալմամբ նրանց տարել է «Զվարթնոց» օդանավակայան` կարծելով, որ մրցակից թիմը վերադառնում է հայրենիք: Այդ թյուրիմացության պատճառով Լյուքսեմբուրգի երիտասարդականը 40 րոպե ուշացումով է հասել մարզադաշտ` ճանապարհին հայտնվելով նաեւ խցանումներում: Այդ իսկ պատճառով հանդիպման ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը ստիպված հետաձգել է խաղը: