Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հեռացել է՝ առանց ժապավենը կտրելու. Գորիսի Մամուլի ակումբ

Քաղաքականություն
ss

Առավոտվանից գորիսեցիները սպասում էին, որ այսօր Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կկատարեր Գորիսի Գր. Տաթևացու անվան վերակառուցված հրապարակի բացումը: Սակայն, չնայած մարդիկ առավոտից սպասում էին այդ հանդիսավոր արարողությանը, Սերժ Սարգսյանը հրապարակում կանգ առավ մի քանի րոպե, որի ընթացքում նրան մոտեցան մի քանի քաղաքացիներ, որից հետո նա նստեց ավտոմեքենան և հեռացավ՝ թողնելով հավաքված տասնյակ մարդկանց անորոշ ու զարմացած հայացքներ: Այս մասին հայտնում է Գորիսի Մամուլի ակումբը։