Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը կայցելի նաև Մատենադարան

Պաշտոնական
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: Նախատեսված է նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ կառավարություն