Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանը մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
b5ce5833006bd64384a975a4b0268ee4

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը չէր էլ հասցրել սկսել, երբ վեր պարզվեցին «Ոչ»-ի պաստառները։ Ամբողջ ընթացքում դրանք Սերժ Սարգսյանի Սահմանադրության հիմնական քարոզչի աչքի առաջ էին. «Երբ որ ես ասել եմ Ազգային Ժողովում, որ հանրապետության նախագահի համար ընդունելի ուղղումներով դրվում է քվեարկության, դրանից չի կարող հետեւել, որ այդ ընդունելի լուծումները անընդունելի են եղել Սահմանադրական հանձնաժողովի համար»։ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կազմակերպած այս քննարկման 5 ելույթ ունեցողներից 4-ը կողմնակից էին Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը։ Դավիթ Շահնազարյանը, պարզվում է, վաղուց էր երազում խորհրդարանական կառավարման համակարգի մասին. «Գործող Սահմանադրությունը փաստորեն իշխանափոխության հնարավորություն չի տալիս»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես զարմացած էր իր բառերով, այսպիսի անհեթեթ պնդումից՝ իշխանափոխության հետ ի՞նչ կապ ունի Սահմանադրության կատարյալությունն ու անկատարությունը. «Հայաստանում իշխանություն փոխել թույլ չի տալիս միայն մեկ հանգամանք՝ ընտրությունների կեղծումը»։ Ըստ նրա, նույնիսկ Սերժ Սարգսյանի Սահմանադրությամբ է հնարավոր իշխանափոխություն իրականացնել, եթե ընտրությունները չես կեղծում։ Լեւոն Զուրաբյանը ասում է, որ Սերժ Սարգսյանն իր Սահմանադրությամբ ուզում է շրջանցել իշխանության մեջ մնալու արգելքները եւ այդ գործում բացառիկ անօրինականության է գնացել, ներգրավել է Սահմանադրության դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին. «Ի՞նչ ա, սուրբ եք գտե՞լ։ Գագիկ Հարությունյանն էն մարդն ա, որին խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նա կունենա նախագահի պաշտոն եւ նա մոռանալով իր ամենագլխավոր առաքելությունը, որ Սահմանադրական դատարանի նախագահ է եւ Սահմանադրության դրույթների պահապանը, ինքն է լծվել Սահմանադրության այդ համակարգի քանդման գործին»։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հիշում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերն էին կողմնակից խորհրդարանական կառավարմանը. «Այդ թվում նաեւ «Ոչ»-ի ճամբարում գտնվող քաղաքական ուժերի մեծ մասը»։ Այսօր պարոն Մինասյանը տեսնում է «Ոչ»-ի ճակատում գտնվողների ձգտումները՝ հասնել իշխանափոխության։ Հատուկ նրանց համար նա մեջբերում է Լեւոն Տեր- Պետրոսյանին. «Հայաստանում իշխանությունը չի կարող եւ չպետք է փոխել այլ կերպ, քան՝ ընտրությունների միջոցով»։ Լեւոն Զուրաբյանն ուրախ է, որ մեջբերում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն հիշեցնում է՝ այդ մտքի հեղինակը լեգիտիմ նախագահ է, որպիսին այսօր չկա Հայաստանում։