Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածները շարունակում են հացադուլը

Հասարակություն
d0c6c4f35f33a18c6db2cfe5cfb5fcc2

«Նուբարաշեն » ՔԿՀ-ի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածները շարունակում են երեկվանից սկսած իրենց հացադուլը՝ քրեական գործերի վերանայման պահանջով։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նրանք գտնվում են իրենց խցերում՝ բժիշկների հսկողության տակ։ Ցմահ ազատազրկման դատապարտվածները Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին: Հիշեցնենք, որ այս տարի ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրման տեսակն այս տարի փակից փոխվել է կիսափակի, այսինքն՝ նրանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ։