Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հառլեմ Դեզիրին կոչ է անում արագ կնքել համաձայնագիրը

Պաշտոնական
index2

Եվրամիություն-Հայաստան Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով: Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար : Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդել ու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը: Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։