Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օբաման իր նախորդների համեմատ, մեղմ ասած, ինտելեկտուալ է»

Քաղաքականություն
140302072846_obama_464x261_reuters

Թուրքիան իր սեփական քաղաքացիների դեմ է պայքարում, թեեւ իշխանությունները այդպես չեն համարում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ այս պահին պարզ, պրիմիտիվ պրոցես է կատարվում. «Նախագահ էրդողանը կորցնում է իր իշխանությունը, ու դրանից ելնելով՝ ջղաձիգ քայլեր է անում: Միաժամանակ նա լուծում է Թուրքիայի երկար տարիների երազանքը՝ օտար, էթնիկ տարրերից՝ քրդերից, ազատել Թուրքիան: Ինչպես նաեւ՝ նա հույս ունի, որ լարված իրավիճակում ժողովրդական լայն զանգվածներ կհավաքվեն իր կուսակցության շուրջ»: Հայկ Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ Արեւմուտքի ու ՌԴ միջեւ լարվածությունը առկա իրավիճակում շատ ավելի կմեծանա, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաեւ՝ տեղական մամուլը բավականին մեծ ճնշումներ է իրականացնում նախագահ Օբամայի վարչակարգի վրա. «Առավել մեծ հակադրություն կցուցաբերվի ռուսական գործողությունների նկատմամբ. բրիտանական օդուժին թույլատրվել է կրակել իրենց սպառնացող ռուսական ինքնաթիռներին: Բարաք Օբաման միակն է ԱՄՆ-ում, որ դեմ է ակտիվ ինտերվենցիային ու ապստամբներին լայնածավալ օժանդակություն ցուցաբերելուն: Ինչո՞ւ է նա դեմ, քանի որ ԱՄՆ-ն վաղուց ինտելեկտուալ նախագահ չի ունեցել, մինչդեռ Օբաման իր նախորդների համեմատ, մեղմ ասած, ինտելեկտուալ է: Նա իրականում բարձր ինտելեկտ ունի, թեեւ սկզբում սխալներ գործեց, մանավանդ Լիբիայի պարագայում: ԱՄՆ ներկայիս նախագահը չի ցանկանում մեծ ինտերվենցիա անել Սիրիայում, եւ այդ պատճառով ԱՄՆ-ում նրան մեղադրում են, թե նա ռազմատենչ բազե չէ ուրեմն»: Քաղաքագետի համոզմամբ՝ Սիրիայում բոլոր ապստամբները իսլամիստներ են, եւ այժմ արդեն ամերիկյան հասարակության ինտելեկտուալ մասը հասկանում է, որ նրանց մեջ չկան չափավորներ: ԱՄՆ-ում դա լուրջ խնդիր է, քանի որ լայն քարոզչություն է ընթանում ԱՄՆ-ում, որ ապստամբների մեջ կան չափավորներ, որոնք կարող են լինել Արեւմուտքի բարեկամներ»: Ինչ վերաբերում է ՌԴ քայլերին, ապա պարոն Մարտիրոսյանը նկատում է՝ այն տնտեսական լավ վիճակում չէ, թեեւ շատ լավ հաշվարկել է իր քայլերը Սիրիայում. «ՌԴ-ն ցանկանում է կանխարգելել Հյուսիսային Կովկասի փլուզում, քանի որ այստեղ կար իսլամիզմի լուրջ վերելք: Սիրիական պատերազմի ընթացքում իսլամիստների թիվը Հյուսիսային Կովկասում խիստ նվազել է, եւ ՌԴ-ն այժմ ցանկանում է նրանց հենց Սիրիայում ոչնչացնել՝ նրանց հետ գալը կանխելու համար»: