Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող

Տնտեսություն
grape

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015  թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000  տոննայի դիմաց։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին