Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա Վազգեն Սարգսյաններ ու Կարեն Դեմիրճյաններ չկան, որ ներսից հեղափոխություններ անեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-martirosyan

ԼՂ հակամարտության հարցում առկա լարված իրավիճակում հնարավոր չէ երկարատեւ պահպանել ստատուս քվոն. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով. «Ադրբեջանը ամեն ինչ անում է դրա համար. դա բխում է Ադրբեջանի շահերից, որքան էլ հայկական կողմը փորձի ունենալ կրավորական պահվածք, չգնա առճակատման: Մեր այս պահվածքը որեւէ արդյունք չի արձանագրի»: Ինչ վերաբերում է մյուս արդիական հիմնահարցին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա քաղաքագետը կարծում է, որ այն կսահեցվի, կանցկացվի. «Իմ համոզմամբ՝ այս փոփոխություններով ՀՀԿ-ն կստանա իշխանական բավականին լուրջ լծակներ՝ նոր սահմանադրությամբ նոր կերպ կստանա, սակայն կարծում եմ, որ կառավարման նոր համակարգում դա հնարավոր չի լինելու պահպանել. Փոփոխված Սահմանադրության բնույթը խորքում այնպիսինն է, որ ինչ-որ պահի բավականին լուջ փոփոխությունների է հանգեցնելու»: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ աշխարհում չկա որեւէ դեմոկրատական երկիր, որտեղ չլինի խորհրդարանական համակարգ. «Մենք ուղղակի պետք է շանս տանք մեր երկրում այդ համակարգի կայանալուն: Հենց միայն այն պատճառով, որ պատերազմական երկիր ենք, այդ պատճառով չպետք է մնալ ճահճացած ու ոչ մի փոփոխությունների չբերող այս իրավիճակում: Նոր կառավարման համակարգում նաեւ հնարավորություն կլինի որոշակի սայթաքումներ անել: Հիմա Վազգեն Սարգսյաններ ու Կարեն Դեմիրճյաններ չկան, որ ներսից կարողանան հեղափոխություններ անել»: Վերջում քաղաքագետն ավելացրեց, որ Սահմանադրության նոր նախագծի մասին, ճիշտ է, իր կարծիքն այնքան էլ դրական չէ, սակայն որպես համակարգ, ըստ նրա, այն թեկուզ այս վատ տարբերակով թույլ է տալիս հուսալ ինչ-որ փոփոխություններ: