Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոտանը ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը կբարձրացնի 4 դրամով (տեսանյութ)

Տնտեսություն
hek

Ամերիկյան Conture Global ընկերության կողմից գնված Որոտանի կասկադը 2016 թվականի փետրվարից ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը կբարձրացնի 4 դրամով՝ 9-ից դարձնելով 13: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արա Հովսեփյանը։ Ըստ նրա՝ այս որոշումը համաձայնեցված է նաեւ Կառավարության հետ կասկադի առքուվաճառքի բանակցությունների ժամանակ. «Դրանից հետո մեր ընկերությունը հոսանքի սակագինը անփոփոխ կթողնի 25 տարի»։ Պարոն Հովսեփյանի պնդմամբ՝ սակագնի այս բարձրացումը չի ազդի բնակչությանը մատակարարվող ընդհանուր սակագնի վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի դիտարկմամբ՝ նման տվյալների առկայության պարագայում, հաշվի չառնելով Ատոմակայանի հնարավոր կանգ առնելը, ինչպես նաեւ սակավաջրությունը, կարող է խոսք գնալ հոսանքի գնի 0,5 դրամ թանկացման մասին։