Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր են մեր դեսպանները. նրանց փնտրում է ԲՀԿ պատգամավորը (տեսանյութ)

Քաղաքականություն
lyova-lernik

Ամեն տարի մենք կանգնում ենք գյուղատնտեսական ոլորտի միեւնույն խնդիրների առաջ, սակայն դա մեզ համար դաս չի լինում։ «Միաժամանակ բոլոր խնդիրները Գյուղատնտեսության նախարարության վրա թողնելը սխալ է, եւ պետական մոտեցում է պետք: Գյուղնախարարությանը զուգահեռ՝ համապատասխան աշխատանքներ պետք է տանի Էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարանները, գյուղապետարանները։ Հետո ո՞ւր են մեր դեսպանները, ովքեր արտահանման գործին ոչ մի կերպ չեն աջակցում, այնինչ արտասահմանցիները վազվզում են Հայաստան, մեր ձեռքից ոլորտները խլում-տանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Մյուս բանախոսը՝ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն ավելացնում է՝ եթե չլիներ կառավարության միջամտությունը, գյուղացու վիճակն ավելի վատ կլիներ։ ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ տնտեսությունների խոշորացման գործընթաց պետք է սկսվի եւ 34 հազար տնտեսությունները պետք է վերածվեն 500 ֆերմերային տնտեսությունների։ Ըստ նրա՝ հող պետք է մշակի միայն գյուղացիների 10-12 տոկոսը, որպեսզի նաեւ սուպերմարկետները մթերեն ֆերմերների մշակած բերքը։ Իսկ իշխանությունների խոստացած ԵՏՄ շուկան ո՞ւր կորավ. հարցը Լեռնիկ Ալեքսանյանը կապում է ռուբլու արժեզրկման հետ։ «Ռուբլին կապ չունի, խնձորները լցրել են պահեստները, իսկ Ռուսաստան Չիլիից են խնձոր բերում, եւ մենք պատրաստ չենք այդ շուկայից օգտվել»,- հակադարձեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։