Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

70 աուդիտոր փորձի փոխանակում է իրականացնում (տեսանյութ)

Տնտեսություն
8c62b87bf2d5d5cedc9fbbc49f0e4e26

24 երկրի շուրջ 70 աուդիտորներ այսօր հավաքվել էին մի սեղանի շուրջ: Երևանում մեկնարկեց հանրային հատվածի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հանդիպումը՝ «Հանրային ֆինանսների կառավարման՝ փոխադարձ աջակցությամբ ուսուցում» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի նպատակն է քննարկել հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև միջազգային փորձի վրա հիմնված հնարավոր համագործակցության հնարավորությունները: Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման առաջատար մասնագետ Մարիուս Կոենը նշեց. «Մենք տրամադրում ենք խորհրդատվական օգնություն և ֆինանսական օգնություն այն երկրներին, որոնք մտնում են «Հանրային ֆինանսների կառավարման՝ փոխադարձ աջակցությամբ ուսուցում» ծրագրի մեջ: Աջակցություն ենք ցուցաբերում պոտենցիալի ձևավորման և ուսուցման գործում բարձրաստիճան պաշտոնյաների համար, որպեսզի նրանք կարողանան փոխանակվել փորձով»: Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանն էլ հայտնեց, որ ներքին աուդիտի ինստիտուտը կարողացել են նախարարությունում ամբողջությամբ ներդնել. «Օրենսդրական, ամբողջ իրավական մասն ապահովված է: Ունենք նաև միասնական կառավարման էլեկտրոնային համակարգ, որով կարողանում է կազմակերպության ղեկավարը հսկողություն իրականացնել աուդիտորի կատարած աշխատանքը՝ մինչև կազմակերպության ղեկավար: Ներքին աուդիտը բաղկացած է 5 բաժիններից՝ հարկային, մաքսային, ծառայողական քննությունների, ֆինանսաբյուջետային, վերլուծական: Հարկայինն այս տարի իրականացրել է մոտ 6 աուդիտորական աշխատանք, որի ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր անհամապատասխանություններ : Դրանք մեր ներքին անհամապատասխանություններն են, որոնք շտկելով, առաջարկություններ ներկայացնելով՝ փորձում ենք հետագա ընթացքը բարելավել»: Քննարկումը կշարունակվի նաև վաղը: