Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմն, ըստ իրավիճակի, դիմում է համարժեք գործողությունների. ՊՆ

Քաղաքականություն
sahman3

Հայ-ադրբեջանական սահմանագոտում` Տավուշի մարզի դիրքերի ուղղությամբ, հակառակորդը երեկ երեկոյան, մինչև ուշ գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես «Ա1+»-ին հաղորդեցին ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` հակառակորդը կրակահերթ է արձակել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Զոհեր եւ վիրավորներ չկան: ՊՆ-ից նաեւ տեղեկացրին, որ իրավիճակը սահմանագոտում վերահսկելի է, իսկ հայկական կողմն, ըստ իրավիճակի, դիմում է համարժեք գործողությունների: