Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրրանը» եւ բարեկամները՝ 200 երեխայի եւ 90 տարեցի համար

Հասարակություն
unnamed20

«Օրրան»-ը 15-րդ տարին է չի դավաճանում իր սկզբունքներին։ Բարեգործական հասարակական կազմակերպությունը այս տարի էլ կհոգա Երևանի և Վանաձորի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխայի և միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական ծախսերը։ Այդ դրամական միջոցները հայթայթելու համար կազմակերպվել էր բարեգործական ընթրիք, որին մասնակցել են «Օրրանի»՝ տարբեր երկրներից ժամանած և հայաստանաբնակ բարեկամները: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում մատուցվել են տարբեր ազգերի խոհանոցների խորտիկներ, կազմակերպվել են ավանդական դարձած կենդանի աճուրդ և բարեգործական վիճակախաղ: Արդեն ամփոփվել են արդյունքները եւ հայտնի է դարձել, որ «Օրրանի» բարեկամների շնորհիվ հնարավոր է եղել հանգանակել շուրջ 76 միլիոն ՀՀ դրամի չափով գումար, որի առյուծի բաժինը տրամադրել է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը`  50 մլն դրամը, ևս 2 840 000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը: