Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը դեռ իր գործով դատավճիռը չի ստացել

Հասարակություն
hayk-kyurexyan

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դեռ չի ստացել սեպտեմբերի 15-ին հրապարակված իր գործով դատավճիռը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին: Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Նա օդամղիչ ատրճանակից կրակոցներ էր արձակել։ Ինչպես տեղեկացրեց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, դատավճիռը ստանալուն պես այն պատրաստվում են բողոքարկել, բայց ոչ թե պատժի մեղմացման համար, այլ որպես ակցիայի շարունակություն։ Ի դեպ, նրանք հույսեր չունեն, որ Վերաքննիչ դատարանում արդարադատությունը կհաղթի։