Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից

Հասարակություն
24

«Ջերմություն անօթևան ընտանիքներին» Գյումրու վագոն-տնակներում, հարյուրավոր ընտանիքներ և երեխաներ են բնակվում, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ ցամաք հացի համար: Անօթևան ընտանիքների վիճակը առավել ծանրանում է Շիրակի տարածաշրջանին յուրահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, երբ տասնյակ ընտանիքներ պարտադրված ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից: Նրանք վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Բազմաթիվ անհատ հովանավորների և կազմակերպությունների աջակցությամբ, ժամանակավոր կացարններում պատսպարված անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ձեռնարկը մի իսկական փրկօղակ է դարձել նրանց համար: «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս իրականացնելու է «Ջերմություն անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկը: 4   1   3 Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց և կազմակերպություններին և կոչ անելում մասնակցել և ներդրում անել վառելափայտի տրամադրմամբ, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին: Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին. «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ի իրավաբանական հասցեն` ՀՀ Գյումրի, Մազմանյան փողոց 1 նրբ. տուն4, Կազմակերպության ՀՎՀՀ` 05532775 Բանկային տվյալները. Բանկի անվանումը` Արդշինբանկ, Գյումրի, Գայի փող., 7 Հաշվեհամարը` USD- 2472601614240020 Բանկի անվանումը` ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ , Գյումրի, Աբովյան փող. 248 Հաշվեհամարները` AMD - 253050026090-0010 EUR - 253050026108-0012 RUB - 253050026116-0013