Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքական ուղղաթիռները միտումնավոր են հատել ՀՀ սահմանը». Ազատություն

Քաղաքականություն
fc9c27e59723929df42efd8eb18514e2

Հայաստանի պաշտոնական կառույցներն առայժմ չեն արձագանքում տեղեկությանը, ըստ որի Թուրքիայի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը։ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ավելի վաղ, «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։ Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։ Ավելին՝ այստեղ