Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

Հասարակություն
logocover1

2015թ. ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց փաստական և իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, տեղեկանալով վերոնշյալ խուզարկությունների մասին, Հ. Ղազարյանի շահերի պաշտպանության նպատակով ներգրավել է փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Արթուր Սուքիասյանին, ովքեր մասնակցել են քննչական բոլոր գործողություններին և զբաղվել նրա շահերի հետագա պաշտպանությամբ: Նույն օրը նման խուզարկություններ են կատարվել <<Հիմնադիր խորհրդարանի>> մյուս անդամների նկատմամբ ևս, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերոնշյալ անձանց, այդ թվում՝ Հ. Ղազարյանի նկատմամբ, իրականացվել է քաղաքական հետապնդում: Սույն գործով ՀԿԳ Քննչական վարչությանն ուղղված դիմումով պահանջվել է տրամադրել 2015թ. ապրիլի 7-ի դրությամբ Հ. Ղազարյանի մասնակցությամբ իրականացված բոլոր քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունների պատճենները, ինչպես նաև` նրան պատկանող և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումների պատճենները, միաժամանակ պահանջվել է՝ վերադարձնել անձնական խուզարկությամբ նրանից առգրավված իրերը: ՀՀ ՔԿ ՀԿԳ Քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Ա. Մակինյանը պատասխան գրությամբ հայտնել է, որ առգրավված իրերը վերադարձնելու խնդրանքը հետաձգվել է՝ մինչև այդ կապակցությամբ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Դիմումում առկա մյուս պահանջների առնչությամբ նշվել է, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող քրեական դատավարության մասնակիցը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նման իրավունք չունի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ