Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարա-բալայից մինչև սատկած էշի պատմությունը՝ հին երևանցուց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
N5NAbmnlNDs

87-ամյա Ջուլիետա Աղաբաբյանը հին երևանցիներից է։ Բնակվել է քաղաքի կենտրոնում գտնվող այն ժամանակ Ազիզբեկովի, այժմ՝ Տպագրիչների փողոցում գտնվող տանը։ Տիկին Ջուլիետան հպարտանում է իր երիտասարդ տեսքով ու խոստովանում իր սերը քաղաքի հանդեպ. «Ինձ միշտ քսան-քսաներկու տարի երիտասարդ են տալիս, Երևանի քաղաքացի եմ, և գուցե Երևանն է ինձ պահել կենսուրախ։ Ես շատ եմ սիրում Երևանը, ուղղակի սիրահարված եմ պուրակներին, ծառերին, քարերին: Ափսոսում եմ, որ այսքան մեծ եմ, շուտով զրկվելու եմ Երևանից»։ Երևանի մասին հիշողություննե՞ր. Դժվարանում է կողմնորոշվել՝ որ դիպվածի մասին խոսել՝ հասարակական բաղնիքի առաջ սատկած էշի պատմությո՞ւնը պատմել, թե՞ Կարա- Բալայի հետ ամենօրյա հանդիպումներն ու ծաղիկներ ստանալը: Հիշողության կծիկը տանում է նաև Աստաֆյան փողոց, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին քաղաքի հերոսները՝ հայտի դերասաններ, երգիչներ, բանաստեղծներ...   Մանրամասները՝ տեսանյութում