Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլիստները շարունակում են ձախողել Եվրոպայում

Կարևոր լուրեր Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Հայաստանի ֆուտբոլի հավաքականները շարունակում են անհաջող ելույթները եվրոպական խաղադաշտերում: Մեր ազգային եւ երիտասարդական հավաքականների ձախողումներից հետո անհաջողության մատնվեց նաեւ մինչեւ 19 տարեկանների ընտրանին: Այսօր մեր պատանի ֆուտբոլիստները երկրորդ հանդիպումն անցկացրին 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մրցաշարում եւ խոշոր 0:4 հաշվով պարտվեցին Սերբիայի այդ տարիքային թիմին: Մինչ այդ մերոնք նույն հաշվով զիջել էին Չեխիայի թիմին: Սերբերը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ ժամանակից շուտ մտան հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականը տեսականորեն դեռեւս կարող է զբաղեցնել երկրորդ անցումային հորիզոնականը, բայց դրա համար նախ Չեխիան պետք է գերխոշոր հաշվով պարտություն կրի, ապա մենք նույնպիսի հաղթանակ տանենք դաշտի տերերի՝ Էստոնիայի հետ վերջին խաղում, ինչն այնքան էլ իրատեսական չէ: