Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
73e1ca061e7e32cd45bc93994c60a877

ԿԸՀ-ն այսօրվա իր նիստում հաստատեց դեկտեմբերի 6-ի նախատեսված հանրաքվեի անցկացման ժամանակացույցը: Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագիրը` հանրաքվեի անցկացման օրվա վերաբերյալ, հրապարակվել է երեկ Պաշտոնական տեղեկագրում, իսկ դա նշանակում է, որ պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է հենց այսօրվանից` հոկտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ: Հեռուստառադիոընկերությունները` անկախ սեփականության ձեւից, մինչեւ հոկտեմբերի 19-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց եթերաժամով նախատեսվող քարոզարշավի մեկ րոպեի արժեքը: Մինչեւ հոկտեմբերի 22-ը կձեւավորվեն ընտրատեղամասերը: Մինչեւ հոկտեմբերի 26-ը ԿԸՀ կներկայացվեն ընտրացուցակները` դրանք կայքում հրապարակելու համար: Հանրաքվեի օրվանից 40 օր առաջ, այսինքն` հոկտեմբերի 26-ին ընտրացուցակները կփակցվեն ընտրատեղամասերում: Ի դեպ, Հանրային հեռուստառադիոընկերությունը հանրաքվեից 30 օր առաջ, այսինքն` նոյեմբերի 6-ին պետք է ԿԸՀ ներկայացնի անվճար եւ վճարովի եթերաժամերի քանակը, որը նախատեսվում է բացառապես ԱԺ պատգմավորների եւ խմբակցությունների համար: Ժամանակացույցը՝ այստեղ