Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը պատրաստվում է հանրաքվեին. Վ. Գասպարյանը ցուցումներ է տվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
vova

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր: Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվել է սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները: Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:   ՀՀ ոստիկանություն