Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողանքի պատճառով փակել են ավտոճանապարհը

Կարևոր լուրեր Հասարակություն
42cd30942e628df76c8a5e3566b191ac

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի մոտակայքում սողանք է ակտիվացել, ինչի հետևանով ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սողանքն ակտիվացել է գյուղի 1-ին փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում` Հ. Հ.-ին պատկանող այգում (մոտ 1000 խմ զանգվածով և 300 քմ մակերեսով)` վնասելով խորդանոցը (15 քմ), չշահագործվող անասնագոմը (30 քմ), 10 պտղատու ծառ և 10 խաղողի վազ: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի ինժեներական ծառայության, ՏԻ և ՀԳՄՀ վարչության, գյուղատնտեսական և բնապահպանության բաժնի պետերը, ՃԿԱԿ-ում կապի և տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոճանապարհը և սահմանազատել վտանգավոր տարածքը: