Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երիտասարդ և պատանի սամբիստները մեկնեցին Ռիգա

Սպորտ
sambo

2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն այս տարի անց են կացվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որին բնականաբար մասնակցում են նաև մեր հավաքականները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա