Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորյուն Սողոմոնյանը պարտվել է ալժիրցի բռնցքամարտիկին  

Սպորտ
BOKS

Հայաստանի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն ավարտեց ելույթը Դոհայում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 52 կգ քաշային կարգի բռնցքամարտիկների պայքարում մեր մարզիկը 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց ալժիրցի Մոհամեդ Ֆլիսիին՝ 26:30, 28:29, 27:30: Այդպիսով, աշխարհի առաջնությունում Հայաստանից մնաց միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը արդեն հաղթահարել է նախնական երկու փուլերը եւ մտել քառորդ եզրափակիչ: Այստեղ նա ուժերը կչափի այդ քաշային կարգի ֆավորիտներից մեկի՝ կուբացի Յասնիել Լոպեսի հետ: