Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Արցախի վարչապետի հետ

Պաշտոնական
ombudsmen

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր Ստեփանակերտումհանդիպել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը ողջունել է Կարեն Անդրեասյանի ցուցաբերած ուշադրություննԱրցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենցպտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում: «Արցախի իշխանություններըմեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատբարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական և թե՛քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում:Մեր նպատակն է անվտանգության, բարեկեցության և իրավահավասարությանհնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզիհայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը: Օմբուդսմենն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագահաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցությանհնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: Օմբուդսմենի աշխատակազմ