Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպել են Հայաստանի և Սենեգալի արտգործնախարարները

Քաղաքականություն
agn.....

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դեռ թարմ են անցյալ տարի Սենեգալի մայրաքաղաք Դակարում բարձր մակարդակով անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի հետ կապված դրական հիշողությունները: Նախարարը հավելեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել։ Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Սենեգալի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է կատարել Սենագալից առաջին այցելությունը Հայաստան։ Երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։ Զրուցակիցները անդրադարձան մշակութային և կրթական բնագավառներում համագործակցությունը խթանելու ուղիներին։ Նախարարները քննարկեցին Դակարի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։