A
A
ԵՄ-ն պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Եվրահանձնաժողովի ղեկավար
Եվրամիությունը պետք է վերականգնի «գործնական հարաբերությունները» Ռուսաստանի հետ և թույլ չտա ԱՄՆ-ին թելադրել իր քաղաքականությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է BBC-ն:
«Մենք պետք է ջանքեր գործադրենք Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունների վերահաստատման համար: Դա այնքան էլ գրավիչ չէ, բայց դա պետք է արվի, մենք այլևս չենք կարող շարունակել այս կերպ»,- ասաց Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերով Ռուսաստանին պետք է հարգանքով վերաբերվել: Միջազգային հարցերով Դումայի հանձնաժողովի ղեկավար Ալեկսեյ Պուշկովը իր Թվիթերյան էջում գրել է , որ Յունկերի հայտարարությունը ուղի է բացում դեպի ՌԴ նկատմամբ պատժամիջոցների չեղարկում: «Դա դյուրին գործընթաց չի լինի, կընդդիմանա Եվրոպայի ամբողջ հակառուսական թևը», -գրել է Պուշկովը: Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին նույն Յունկերը հանդես էր եկել եվրոպական բանակ ստեղծելու առաջարկությամբ՝ նտատակ ունենալով այսպիսով ցուցադրել Ռուսաստանին, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում իր արժեքների պաշտպանությանը: Վերջինս նշել էր, որ Ուկրաինայի ռազմական հակամարտությունում ՌԴ մասնակցությունը ավելի համոզիչ է դարձնում եվրապական բանակի ստեղծման փաստարկները: