Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է սահմանային իրավիճակից

Քաղաքականություն
պն1

Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրեց անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները: Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: ՊՆ