Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակում Էջմիածնում

Հասարակություն
qahana

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը, ազատուելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիւանատանը ստանձնած պարտականութիւններից, նշանակուել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան տնօրէն:   Տ. Մարկոս քահանայ Մանգասարեան (կենսագրութիւն)   Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը (աւազանի անունը՝ Դաւիթ) ծնուել է 1986 թ. յունիսի 17-ին, Երեւանում։ Նախնական կրթութիւնը ստացել է Երեւանի թիւ 162 դպրոցում եւ Էջմիածնի Ներսիսեան Վարժարանում։ 2003 թ. ընդունուել է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոց։ 2008 թ. Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ձեռնադրուել է սարկաւագ՝ ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճեանի։ 2010 թ. հոկտեմբերի 31-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում ձեռնադրուել է քահանայ՝ ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանի։ 2009-2010 թթ. ծառայել է «Էջմիածին» ամսագրում՝ իբրեւ տեխնիկական խմբագիր։ 2011-2015 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիւանատանը՝ իբրեւ գործավար-քարտուղար։ Գեւորգեան հոգեւոր ճեմարանում դասախօսում է «Նոր Կտակարանի կանոնի պատմութիւն» եւ «Քարոզխօսութիւն» առարկաները։ Հովուական ծառայութիւն է իրականացրել Արմաւիրի թեմի Մրգաշատ, Մայիսեան եւ Շահումեան համայնքներում։ Այժմ, իբրեւ ծիսակատար քահանայ, ծառայում է Սուրբ Գայանէ վանքում։ Հեղինակ եւ համահեղինակ է մի շարք գրքերի ու թարգմանութիւնների։ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը նաեւ հեղինակն է «Շողակաթ» հ/ը «Աւետարանական առակներ» եւ «Մարկոսի Աւետարան» հաղորդաշարերի։