Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար

Սպորտ
sport-aronyan1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Մրցաշարը տեղի է ունենալու Բեռլինում, հոկտեմբերի 10-14-ը: Առաջին երեք օրը տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ վերջին երկու օրերին` կայծակնայինը: Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքագրել: Մասանիցների ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վերջինիս հաջորդում են նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանից բացի Հայաստանից առաջնությանը կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը: Արագ շախմատի առաջնությունը բաղկացած է 15, իսկ կայծակնայինը` 21 տուրից: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար, իսկ հաղթողները կստանան 40 հազարական դոլար: