Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր դեպքում սահմանադրական փոփոխությունները անիմաստ կլինեն` ըստ Գագիկ Հարությունյանի. aravot.am

Քաղաքականություն
gagik-harutyunyan

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը երեկվանից իր լիազորությունները դադարեցրել է, քանի որ արդեն սկսել է քարոզարշավը: Հիշեցմանը, թե Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մտավախություն ունի, որ Գագիկ Հարությունյանը շահերի բախման մեջ է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Մտավախություն չունի ու չի կարող ունենալ, քանի որ մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքն արել ու ավարտել է, քարոզչությունը նոր է սկսում»: Պնդմանը, թե Սահմանադրության տեքստի հեղինակը Գագիկ Հարությունյանն է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Հեղինակը ես չեմ, դա կոլեկտիվ աշխատանք է: Իսկ ես ամեն օր եմ Սահմանադրության հետ առնչվում»: Դիտարկմանը, թե ՀՀ նախկին երկու նախագահները, մեղմ ասած, մտահոգություններ ունեն, Գագիկ Հարությունյանի մշակած Սահմանադրության նոր տեքստի հետ կապված, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ժողովուրդն իր գնահատականը կտա: Ամբողջական հոդվածը՝ այստեղ