Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մեդալ՝ մեկ օրում

Սպորտ
sport-shtanga

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ծանրորդները նվաճեցին հերթական մեդալները: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցաշարում 94 կգ քաշային կարգային Սամվել Գասպարյանը երկամարտի 350 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա ընդամենը անձնական թեթեւ քաշի շնորհիվ առաջ անցավ մեր մյուս մարզիկից` Կարուշ Ղուկասյանից, որը զբաղեցրեց 2-րդ տեղը: Մինչև 20 տարեկան աղջիկների մրցաշարում 69 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 213 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: