Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցրտահարության վտանգ կա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
e1b384dc0aaa02efe61b255bf8215406

Հոկտեմբերի առաջին օրերին նման քանակի տեղումներն արտառոց էին. ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ անձրևները շատ էին, բայց եղանակային այս պայմանները մի կողմից բարենպաստ էին գյուղատնտեսության համար, քանի որ հիմա աշնանացանի շրջան է։ Առաջիկա օրերին նույնչափ առատ չեն լինի տեղումները. ցիկլոնի ազդեցությունը կանցնի։ «Վաղն արդեն այն կտեղափոխվի արևելք, և կեսօրից հետո տեղումների դադար ու եղանակի պարզեցում կլինի»,-շեշտեց պարոն Սուրենյանը։ Ըստ կենտրոնի դիտումների՝ առաջիկայում Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի սպասվում։ «Սակայն ցրտահարության վտանգ կա այլ մարզերում. Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք։ Եվ ջերմաստիճանը կարող է նվազել -2-ից մինչև -3 աստիճան»,-հայտնեց Հիդրոմետ ծառայության պետի տեղակալը։