Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյուս ԱԺ-ում ՀՅԴ-ն ավելի մեծ կազմով հանդես կգա. Ա. Վարդանյան

Քաղաքականություն
305Rlc6cmHY

ԱԺ ճեպազրույցներին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չեկավ՝ առանց որեւէ պատճառաբանության: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը լրագրողներին ասելիք չունի. «Հարց տվեք: Երբ ՀՅԴ-ում ժողովներ են լինում, հարց տալու համար մենք ցանկ ենք գրում անունների, որ չմոռանանք հերթականությունը»: Նա հույս հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարների համար հավասար պայմաններ կլինեն, եւ այդ հնարավորությունը տալիս է նաեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը. «Մեզ համար կարեւոր է, որ հանրաքվեն անցկացվի ազատ, արդար, թափանցիկ, որ դա վստահության մթնոլորտում տեղի ունենա: Մարդիկ կլինեն, որ կասեն, թե դա այդպես չի լինի, իսկ մենք դրան հնարավորությունը տեսնում ենք»: Նա նշեց, որ քսան մարդուց բաղկացած քարոզչական խումբ է կազմվել, որը բաղկացած է լինելու բոլորին հայտնի ՀՅԴ-ականներով, որոնք կայցելեն ՀՀ բոլոր մարզեր. «Մենք համոզված ենք, որ Սահմանադրության այս նոր փոփոխությունները մեկ քայլ առաջ են նախորդից ու նախկինի բոլոր արատավոր երեւույթներից հնարավոր է ազատվել: Մենք դա կկարողանանք համոզել մեր ազգաբնակչությանը, որ «այո»-ն ճիշտ պատասխանն է այս հարցին:Ես վստահ եմ՝ մեր բնակչության գերակշիռ հատվածը հանգելու է «այո» պատասխանին»: Պարոն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ մյուս ԱԺ-ում իրենք ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու. «ՀՅԴ-ն, վստահ եմ, որ ամենամեծ դերակատարություն ունեցող քաղաքական ուժն է լինելու. անկախ ձեր լրատվամիջոցների ազատության եւ անկախության աստիճանից, հաջորդ ընտրություններին կքվեարկեք ՀՅԴ օգտին: Մեր օրակարգում միշտ կա իշխանափոխության խնդիր՝ լրատվամիջոցների օգնությամբ»: