Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաշատը հանքի շահագործումից ոչնչացման եզրին է (տեսանյութ)

Հասարակություն
texut

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, չսահմանափակվելով կանաչ տարածքների ոչնչացմամբ, փորձում է ընդլայնվել՝ ի հաշիվ նոր անտառների և համայնքների: Այս անգամ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիրախում հայտնվել է ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հայրենի Ծաղկաշատ համայնքը: Արդեն տեղի է ունեցել երկու լսում՝ ընդ որում, ինչպես գյուղացիներն են պնդում՝ ստի և խաբեության մթնոլորտում: Գյուղացիները նաև պնդում են , որ գյուղը կանգնել է բառացիորեն ոչնչացման եզրին: Թեղուտի օրինակը աչքի առաջ ունենալով՝ գյուղացիները հավաստիացնում են, որ պայքարելու են մինչև վերջ և ոչ մի դեպքում չեն ուրանալու իրենց անցավորների գերեզմանները, որոնց անմիջական հարևանությամբ էլ նախատեսվում է հանքի շահագործումը: Ի դեպ այս համայնքում են գտնվում նաև Վալերի Մեջլումյանի ծնողների գերեզմանները: Արդեն հրապարակվել է համայնքի 95 տոկոսի կողմից ստորագրված հանքի շահագործման դեմ ուղղված բաց նամակը: Civil voice հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Ծաղկաշատ համայնքի և շրջակա անտառապատ տարածքների ոչնչացման ծրագիրը՝ իր աջակցությունն հայտնելով համայքնի ժողովրդի արդարացի պայքարին և միևնույն ժամանակ կոչ անում Վալերի Մեջլումյանին՝ հայրենի գյուղը ոչնչացնելու փոխարեն ՝ հոգալ գյուղացիների բազմաթիվ խնդիրների գոնե մի փոքր մասը: Կից ներկայացվում է տեսանյութը Civil voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին