Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ գործիչներ երբեմն մոռանում են, թե իրենք որ երկրից են. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն
10488120_1378369059150152_3926393271024823227_n

Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն. Ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում եւ գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն եւ դուրս մղվեն ներքաղաքական կյանքից: Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձեւավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:

Վերը շարադրվածը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար: Խոսքը այն ուժերի եւ գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների եւ ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»: