Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան ջախջախեց Հայաստանին

Սպորտ
a1-fransia-hajastan

  Հայաստանի ֆուտբոլի հավաքականը քիչ առաջ Նիսում ավարտված ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիայի ազգային թիմին:   Առաջին խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց խփել միայն մեկ գոլ: 35-րդ րոպեին աչքի ընկավ Անտոնի Գրիզմանը: Ընդմիջումից 10 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Յոհան Կաբայը, իսկ 77-րդ եւ 79-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը 0:4 խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն, որը ընկերական խաղերի օգնությամբ պատրաստվում է իր մոտ անցկացվելիք Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլին:   Ի դեպ, հանդիպման կազմակերպիչները հաճելի անակնկալ էին պատրաստել հյուրերի համար. խաղի սկիզբը խորհրդանշական հարվածով սկսեց նախկինում ֆրանսահայ մրցավար Միշել Քիթաբջյանը: