Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Էլինար Վարդանյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9ebbeeb0c71ae756e961b78b771880c7

ԲՀԿ խմբակցությունում երեք թեւերի առաջացումը ոչ ոք չի համարձակվում մեկնաբանել, կուսակցության անդամները չեն ուզում լինել վատամարդ, կուսակցությունից հեռացածներն ասում են, որ դա իրենց գործը չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի թեւի ներկայացուցիչ համարվողներն առաջարկում են սպասել։ Մարտուն Գրիգորյանը կուսակցությունից հեռացավ Գագիկ Ծառուկյանի հետ. «Խմբակցությունում կամ կուսակցությունում էս պահին ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ»։ Մարտուն Գրիգորյանը չգիտի, թե ինչ է կատարվում իր խմբակցությունում եւ ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Էլինար Վարդանյանի հետ, որին ԲՀԿ-ից հեռացնելու հարցը օրերս կքննարկվի կուսակցության քաղխորհրդում։ Էլինար Վարդանյանին կարող են հեռացնել նաեւ Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Կուսկացությունը լքած Մարտուն Գրիգորյանը գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահն է, նրան ոչ ոք չի պատրաստվում հեռացնել. Մարտուն Գրիգորյանը կողմ է Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը։ Էլինար Վարդանյանը դեմ է։ Դեմ է նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը կուսակցության անդամ չէ։ Երկուսն էլ հանձնաժողովի նախագահ են «Իրենց նկատմամբ այս սանկցիաների կիրառումը կապ չունի, ինչպես մամուլում է գրվում, կապ չունի նաեւ սահմանադրական քվեարկության հետ»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։ Եվ Ստեփան Մարգարյանի, եւ Էլինար Վարդանյանի մասին Վահան Բաբայանը խոսում է որպես նախկին գործընկերների։ Ասում է, որ նոր սահմանադրության նախագծի հանդեպ նրանց մերժողական վերաբերմունքը կապ չունի խմբակցության նոր վերաբերմունքի հետ. «Ոչ մի կուսակցությունում չի հանդուրժի, որ իր ֆրակցիան ներկայացնող հանձնաժողովի նախագահներ, պաշտոնատար անձին զբաղեցնեն ինչ-որ դիրքեր եւ միաժամանակ այդ մարդիկ հաշվի չնստեն ոչ ֆրակցիայի, ոչ կուսակցության ղեկավար մարմինների հետ»։ Պարոն Բաբայանը չի ասում, թե ինչի պատճառով լցվեց կուսակցության եւ խմբակցության համբերության բաժակը։ Փաստն այն է, որ երկուսի հանդեպ էլ պետք է կիրառվեն միջոցներ թեկուզ հանձնաժողովների նախագահների աշտոնից հեռացնելու հարց. «Այս պահին կուսակցությունում նման որոշում չկա, բայց ես չեմ ուզում նաեւ բացառեմ, չի բացառվում նաեւ, որովհետեւ ես էլի եմ ուզում անդրադառնամ էդ բանին՝ եթե մարդը ցանկություն չունի աշխատել տվյալ ֆրակցիայի հետ, այսինքն, ասում է, որ ֆրակցիայի որոշումներ իմ համար կարեւոր չեն, ես կարծում եմ, որ շատ ավելի բարոյական կլիներ, որ իրենք իրենց կամքով հրաժարվեն»։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասում է, որ ԲՀԿ-ն կարող է Ազգային Ժողովի առջեւ բարձրացնել Ստեփան Մարգարյանին եւ Էլինար Վարդանյանին հանձնաժողովների նախագահների աթոռից զրկելու հարց. «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը այդ հնարավորությունը թույլ է տալիս»։ Մինչդեռ կանոնակարգ օրենքը նման գործընթաց թույլ չի տալիս։ Այնտեղ առկա է հանձնաժողովի նախագահի պաշտոնաթողության երեք ընթացակարգ, որոնցից ոչ մեկում որեւէ մեկի նախաձեռնությունը դեր չունի։