Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Չեխիա` 0:4

Սպորտ
sport-chexia-hajastan

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն անհաջող մեկնարկեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում: Էստոնիայում ընթացող մրցաշարի առաջին տուրում մեր պատանի ֆուտբոլիստները 0:4 խոշոր հաշվով զիջեցին Չեխիայի իրենց հասակակիցներին, ընդ որում մրցակիցն առաջին երեք գնդակները խփել է մեկնարկային 20 րոպեների ընթացքում: Հաջորդ խաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները կմրցեն Սերբիայի թիմի հետ, որն այսօր դեռ պետք է հանդիպի Էստոնիայի հետ: