Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չուզողի աչքն էլ պետք է հանենք. Հր. Թոխատյանը՝ քաղաքապետարանի ծախսերի մասին (տեսանյութ)

Հասարակություն
untitled7

«Ինչի՞ց վերցրիք, որ արվեստագետներն ավելի շատ են վաստակում»,-այսօր ավագանու նիստից հետո, որի շրջանակում երեք մշակույթի գործիչների բնակարան նվիրելու որոշում կայացվեց, ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ Նա ուրախ է, որ իր գործընկեր, դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը բնակարան ստացողների թվում է։ Հարցին, թե վերջինս աշխատում է և արդյո՞ք չի կարող սեփական միջոցներով բնակարան գնել, պարոն Թոխատյանը նշեց. «Զառա Արամյանն աշխատում է հեռուստատեսությունում, ինչպես դուք՝ լրագրող։ Դուք կարո՞ ղ եք այսօր բնակարան գնել ձեր աշխատավարձով։ Ես կպատասխանեմ՝ ոչ։ Զառան նույնպես չի կարող»։ Ինչո՞ւ է այսքան դժգոհություն հասարակության շրջանում, եթե վերոնշյալ դերասանուհին արժանի է այս նվերին. «Մեր մոտ դժգոհություն միշտ էլ պետք է լինի։ Ինչ-որ մեկս ինչ-որ մեկին սիրում ենք, ինչ-որ մեկին չենք սիրում։ Այստեղ կար մարդ, ով չէր սիրում Վահրամ Սահակյանին»,- նկատի ունենալով ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին,- ասաց նա։ «Ես պաշտում եմ Վահրամ Սահակյանին ու գտնում եմ, որ նա այսօրվա մեր ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է։ Վահրամ Սահակյանի «Մեա կուլպա» ներկայացումը նայել է մոտավորապես 450.000 մարդ։ Դա կարծիք է նրա մասին»,-շեշտեց պարոն Թոխատյանը։ Դերասանը լսել էր նաև, որ ավագանու անդամներից ոմանք Զառա Արամյանին որպես հումորիստ են դիտարկել, ինչն իր կարծիքով՝ չի համապատասխանում իրականությանը։ «Նա այն մարդկանցից է, ով փորձել է երաժշտական ֆոնդը փրկել՝ իր առողջության հաշվին, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում։ Նա արել է մեծ աշխատանք ռադիոյի ու հեռուստատեսության համար»։ Դերասանը նաև կողմնակից է, որ Երևանի տոնը նշվի քաղաքապետարանին տրամադրված ամբողջ գումարով։ «Էրեբունի-Երևանը եղել է, կա ու պետք է լինի. իր հրավառությունով, իր ամեն ինչով։ Այ այդպես. չուզողի աչքն էլ պետք է հանենք..»։