Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրականության նոբելյան մրցանակը՝ բելառուս արձակագրուհուն

Քաղաքականություն
svetlana

Քիչ առաջ Նոբելյան կոմիտեն գրականության 2015-ի մրցանակակիր է հայտարարել բելառուս գրող Սվետլանա Ալեքսեեւիչին «իր բազմաձայն ստեղծագործության՝ մեր ժամանակների տառապանքի եւ խիզախության համար»։ Բրիտանական բուքմեյքերական գրասենյակների տվյալներով Ալեքսեեւիչը համարվում էր մրցանակրի գլխավոր ֆավորիտը։ Նրան մրցանակ էին կանխատեսում դեռ 2013-ին, երբ մրցանակակիր դարձավ չեխովյան ոճի արձակագիր, կանադուհի Էլիս Մունրոն։ Ալեքսեեւիչը հայտնի է «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Չեռնոբիլյան աղոթք» եւ «Ցինկից տղաները» ժողովածուներով։ «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը երկու տարի մնացել է հրատարակչության սեղաններին։ Նրա ստեղծագործությունները պատերազմին «մատնված» կանանց մասին են։ «Պատերազմը նախ եւ առաջ սպանություն է, հետո՝ ծանր աշխատանք»,-մի առիթով ասել է Ալեքսեեւիչը։