Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիների վրա ատրճանակ չեն պահել, բայց ստիպել են (տեսանյութ)

Քաղաքականություն
nairit-akcia

Քիմիական երբեմնի գերհսկա «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են գործարանի վերագործարկում։ Նրանք պնդում են՝ կատարված հետազոտության արդյունքներով՝ 63 մլն դոլարով կարելի է «Նաիրիտ»-ը վերագործարկել։ «Սակայն Նաիրիտի ղեկավարությունը արդեն 8 ամիս է չի ներկայացնում հետազոտությունը գործարանի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին։ Զուտ մեր նախարարի, մեր վարչապետի հրահանգն է կատարվում, որպեսզի արդարացնեն միջազգային բանկի աուդիտի կողմից տրված թվերը, որը հենց իրենք էին պատվիրել»,- «Ա1+»-ին ասաց Նաիրիտի նախկին աշխատակից Սամվել Հովհաննիսյանը։ Նաիրիտցիներն այսօր մեկ այլ պահանջ էլ ունեն՝ աշխատավարձի պարտքը մարելիս նրանց ստիպել են ստորագրել դիմումներ, որով հրաժարվել են տույժ-տուգանքից։ «Մեզ ի սկզբանե ասացին՝ որ չստորագրեք, չեք ստանա։ Իսկ նաիրիտցին երկու տարուց ավել աշխատավարձ չէր ստացել, մարդիկ կային իրենց բնակարաններ էին կորցնում, վարկ էին վերցրել եւ չէին կարողանում մարել, դրա համար ստիպված եղանք։ Մենք չենք ասում, որ ատրճանակ են պահել մեզ վրա, ստիպել են։ Բայց մեզ ասել են, որ չեք ստանա գումարները, դրա համար ստորագրել ենք»,- ասաց Անահիտ Մանուկյանը։ Գործադիր մարմնի շենքի մոտ էին նաեւ աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները։ Նրանք պահանջում են իրենց 8 տարիների չստացած թոշակները եւ ամենակարեւորը՝ հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նախկին օդաչու Ռազմիկ Խաչատրյանը հիշեցնում է, որ վարչապետի հանձնարարականը չի կատարվել։Նա խոստացել էր, որ մինչեւ մարտ ամիսը օդաչուների խնդիրները կլուծվեն։