Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր. հաշվետվություն

Հասարակություն
11

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումների 72 դեպք: Երկրորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 13-ով (կամ 15%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով): Դեպքերից 42-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 7-ով (կամ 14%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով): Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտման 30 անհատական դեպք, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշից նվազել է 6-ով (կամ 17%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 12-ով (կամ 67%-ով): Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 13 իրավունք: Ավելին՝ այստեղ