Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»

Քաղաքականություն
c6c8a6e5c4c8ac92dad6c2ac516c1247

ԱԺ-ում այսօր ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը նաեւ  ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  պատվիրակության ղեկավարն է, ներկայացրեց Երեւանում «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի անցկացման մանրամասները: Նա նշեց, որ մասնակիցները լինելու են 5 մայրցամաքի 80 երկրից: Ի՞նչ արդյունքներ են տվել այս տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներն ու ընդունած հայտարարությունները եւ արդյո՞ք դրանք չեն մնում ուղղակի թղթի վրա՝ լրագրողի հարցին տիկին Եսայանը պատասխանեց. «Քաղաքականության եւ հասարակության մեջ կա տարըմբռնում այդ մասին, սակայն այդպիսի կազմակերպություններում ընդունված հայտարարությունները օրենքներ ու դոգմաներ չեն, որ պարտադիր պետք է կատարվեն: Դրանց հետեւում են, կարդում են ու տեղյակ են լինում նաեւ այլ միջազգային կառույցներ ու հետեւություններ են անում՝ հետագա գործողությունների համար»: Ըստ նրա՝ ասենք, եթե Երեւանում Ցեղասպանությունը դատապարտող կամ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված հայտարարությունը, որ պետք է միայն խաղաղ բանակցային հարթությունում կարգավորվի ու դատապարտվի Ադրբեջանի ագրեսիան, մյուս երկրները կարդում են այդ հայտարարություններն ու վերանայում իրենց դիրքորոշումը. «Միջազգային կառույցների հայտարարությունները հետագայի համար ավելի ծանրակշիռ են: ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ու այն ընկալելի ու ընդունելի է աշխարհի խոշորագույն կառույցների ու տիրությունների համար, որոնք հավասարը հավասարի պես են շփվում մեզ հետ, ինչը չես ասի Ադրբեջանի մասին: Տեսաք՝ Սերժ Սարգսյանը հանդիպեց Բարաք Օբամայի հետ: Դուք հասկանում եք՝ ինչ կարեւոր հաղթանակ էր դա մեզ համար. Ադրբեջանը նույնիսկ անհարմար զգաց գնալ ՄԱԿ-ի վեհաժողովին՝ մասնակցելու, քանի որ գիտի՝ սվիններով են իրեն ընդունելու. իր  երկիրը գնդակոծում է ՀՀ սահմանները, ունի քաղբանտարկյալներ, կա խոսքն ազատության խնդիր: Ադրբեջանը այսքանով երես չունի ու հասկանում է, որ խաղից դուրս վիճակում էր մնալու»: Տիկին Եսայանը կոչ արեց ասուլիսին ներկա լրագրողներին՝ վեհաժողովի աշխատանքները հնավորինս ընդարձակ լուսաբանել. «Մենք սովոր չենք լավ բաները լուսաբանելու, սակայն կարծում եմ, որ ժամանակն է արդեն: Դա մեծ հաջողություն է մեր արտաքին քաղաքականության համար, դա նաեւ մեր ԱԳՆ-ի հաղթանակն է ու Սերժ Սարգսյանի աշխատանքն է, որ կարեւորում է այս կառույցը»: